Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/3264/02/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

03.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Ա.Մ.Օ.» ՍՊԸ-ին
(ք.Երևան, Դավթաշեն 1-ին թաղ., 21/4 տուն)



ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Նոր Զովք» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2018 թվականի թիվ ԵԱԴԴ/3264/02/17 վճռի դեմ՝ ըստ հայցի «Նոր Զովք» ՍՊԸ-ի ընդդեմ «Ա.Մ.Օ.» ՍՊԸ-ի՝ ապրանքը ետ վերադարձնելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ պատասխանող «Ա.Մ.Օ.» ՍՊԸ-ի ՝ ք.Երևան, Դավթաշեն 1-ին թաղ., 21/4 տուն հասցեով ուղարկված փոստը վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 (350)

Էլ. փոստ`