Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/2258/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հր. 7, mail - shirak-dataran@mail.ru
ՇԴ /2258/02/18
03.12.2018թ.
Ե-
Լուսինե Սաղաթելյանին
/հասցե` ք. Գյումրի, Իսահակյան փող., 4բ շենք, բն. 55/

Ուղարկվում է քաղաքացիական գործով ըստ հայցի Գայանե Քաբաբյանն ընդդեմ Լուսինե Սաղաթելյանի, Արման Մինասյանի,Կարեն Մինասյանի և <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության՝ գործարքը անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցը, գործի համարը, Պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 04-ին ժամը 16:30-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, դատական նիստերի դահլիճ N 8/ :
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օր-ի 147 հոդվածի 3-ին կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ նախնական դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:

Դատավոր` Լ. Խաչատրյան

Դատավորի օգնական` Ե. Առաքելյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 50173

Էլ. փոստ`