Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20770/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

03.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

№ ԴԴ-20/Ե-
Գործ ԵԴ/20770/02/18
<<6>> նոյեմբերի 2018թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Սամվել Աշոտի Խաչատրյանին
հասցեն՝ ք.Երևան, Ա.Ահարոնյան, 7շ., բն. 23

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 28.09.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ԵԴ/20770/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարգարիտա Աշոտի Հովհաննիսյանի ընդդեմ Կարեն Ռոլանդի Սարկիսսյանի, Հրաչիկ Ռաֆայելի Վարդապետյանի, Վալերի Գրիգորի Արզումանյանի, Աննա Լևի Դոլմազյանի, Մարիետա Օնիկի Բադալյանի, Ռուզան Հարությունի Խոնդկարյանի, Վիկտորյա Սպարտակի Օհանյանի, Գոհար Օնիկի Գյոզալյանի, Դոնարա Գրիգորի Մանասյանի, Սերգեյ Գրիգորի Տոնոյանի, Ելենա Դուրգարյանի, Վարդան Վաչագանի Գասպարյանի, Մարիետա Մկրտիչի Կոխլիկյանի, Էդուարդ Ալեքսանդրի Նահապետյանի, Զարմիկ Միրաբի Միրզոյանի, Դավիթ Աղասու Չալկատրյանի, Ռուբիկ Վաղարշակի Գյուլնազարյանի, Քրիստինա Ալեքսանդրի Մնացականյանի, Անժելա Ալեքսանդրի Մնացականյանի, Արաքսյա Գրիշայի Պողոսյանի, Քերոբ Աստվածատուրի Պողոսյանի, Լյուդմիլա Մարտիկի Համբարձումյանի, Կարինե Վիլենի Մարտիրոսյանի, Լուսինե Վիլենի Մարտիրոսյանի, Գևորգ Լևոնի Պալյանի, Սերգեյ Իվանի Ավանեսովի, Հենրիկ Հայկի Դավթյանի, Սամվել Աշոտի Խաչատրյանի, Վերգինե Ցոլակի Գալստյանի, Դավիթ Սամվելի Խաչատրյանի, Տիգրան Սամվելի Խաչատրյանի, Հերբերտ Վանուշի Համբարձումյանի, Արմենակ Մարտունի Գրիգորյանի, Պերճուհի Տիգրանի Կարապետյանի, Լևոն Լենվելի Քոչարյանի, Հեղինե Աշոտի Սարգսյանի, Արմեն Սամվելի Այվազյանի, <<Նահապետ և Կ>> ՍՊԸ ընկերության՝ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին՝ խնդրելով ճանաչել Մարգարիտա Աշոտի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի 26,40 քմ մակերեսով թիվ 35 նկուղային տարածքի նկատմամբ պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`