Թիվ ՎԴ/5662/05/16 վարչական գործով դատական դատարան ծանուցագիր
03.12.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89
Դավիթ Կարապետյանին
հասցե` ք.Երևան, Ադոնցի 8, 170
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/5662/05/16 վարչական գործով, ըստ հայցի Սասուն Վարդազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ 27.06.2016 թվականի թիվ 695/03 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, 2017 թվականի ապրիլի 25-ի վճռի դեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով
ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ
Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` +374-010 20-10-89,
Էլ. փոստ`