Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10342/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

04.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

¸ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/10342/05/17 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- -------------------
03.12.2018թ.
Ժիրայր Կարապետյան
/ք. Երևան, Խորենացու 2 նրբ., տուն 96/7/


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արմենուհի Կարապետյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կառավարության, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ` Ժիրայր Կարապետյան` Երևանի քաղաքապետի 20.06.2007թ-ի թիվ 1692-Ա, 29.05.2009թ-ի թիվ 5516-Ա և 03.11.2011թ-ի թիվ 5310-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք դրանց հիման վրա կատարված առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. փետրվարի 20-ին ժամըª 15.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 104: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:

 

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103 հոդված

1. դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդված
-Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
-Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 (268)

Էլ. փոստ`