Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ3/1313/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի5-րդ և 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


3801 Ք. Վայք, Ջերմուկի խճ. 8


03.12.2018թ.

ԴԴ24/Ե ------------
Իզաբելա Բաբայանին
/ք. Ջերմուկ, Ձախափնյակ 25/3/

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Արևիկ Սելիմբեկի Օհանյանի, երրորդ անձինք` Իզաբելա Բաբայանի, Նարեկ Բաբայանի, Լիաննա Բաբայանի՝ ք. Ջերմուկ, Ձախափնյակ 25/3 բնակարանի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուր բաժինը որոշելու, դրանից պատասխանող Արևիկ Օհանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Արևիկ Օհանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Արևիկ Օհանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Ձեզ՝ որպես գործով ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի և որպես նախապատվության իրավունք ունեցողի, առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով գնել պարտապան Արևիկ Սելիմբեկի Օհանյանին համասեփականության իրավունքով պատկանող Վայոց Ձորի մարզի ք. Ջերմուկ, Ձախափնյակ 25/3 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4-րդ բաժնեմասը, որի շուկայական արժեքը բավարար ապրանքային վիճակում ըստ <<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի փորձագետների 17.10.2018թ. թիվ 90861707 եզրակացության համաձայն կազմել է 1.250.000 դրամ:
Պարտապան Արևիկ Օհանյանին պատկանող նշված անշարժ գույքի բաժնեմասը չգնելու, բաժնեմասը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, դատարանը կարող է վճիռ կայացնել գույքն ամբողջությամբ, հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ:
Կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն , եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:
Նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն , ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ սույն գործով դատական նիստը նշանակված է
2018թ. դեկտեմբերի 26-ին ժամը 12:00 -ին դատարանի ք. Վայքի նստավայրում:
Դատարանն անհրաժեշտ է համարում Ձեր մասնակցությունը գործի քննությանը, իսկ չներկայանալու պարագայում անհրաժեշտ է սույն գրությամբ բարձրացված հարցի՝ պարտապանի բաժնեմասը գնելու վերաբերյալ մինչև դատական նիստը դատարանին հայտնել Ձեր գրավոր դիրքորոշումը:

Կից ուղարկվում է դատարանի` գործը դատաքննության նշանակելու մասին 28.11.2018թ. որոշումը

Դատավորի օգնական Ա. Վարդանյան

Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` +374/282/ 2 32 24

Էլ. փոստ`