Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրությունով հրապարակային ծանուցում

06.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

06 դեկտեմբերի 2018թ.

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչության կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից արձակած ստորև նշված վճարման կարգադրությունը, հայցադիմումը և դրանց կից փաստաթղթերն ուղարկվել են պատասխանողին, որոնք հետ են վերադարձվել հասցեատիրոջը հանձնելու անհնարինության պատճառով, իսկ պատասխանողի այլ հասցե առկա չէ, ուստի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների ստորև նշված անձի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

Գործի համարը Պատասխանող Պատասխանողի հասցեն Վարչական ակտի ամսաթիվ Վարչական ակտի համար Վճարման ենթակա գումարը
1. ՎԴ/39706/03/13
Արմեն Աբգարյան ք. Արմավիր, Մաշտոցի 118 տուն 29.03.2013թ. 216395 20.000 ՀՀ դրամ

Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունը համարվում է պատասխանողի կողմից ստացված:
Վերը նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր են կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:

ԴԱՏԱՎՈՐ ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121/265/

Էլ. փոստ`