Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ1/0127/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

06.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` Գրիգոր Դավթյանին
------------------------------------------------------
ք. Կապան, Բաղաբերդի 22/6

Հայտնվում է, որ թիվ ՎԴ1/0127/05/18 գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2018թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Կապանի նստավայրում /նիստերի դահլիճ 2/ ըստ հայցի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ընդդեմ Գրիգոր Դավթյանի` □Վարչական իրավախախտումների վերաբերյալ□ ՀՀ օրենսգրքի 2069–րդ հոդվածի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն 1. Կողմերն իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին. 5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները. 6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ. 7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը. 8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։ 2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։ 3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` 1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։…….3. Հայցադիմումի պատասխանը բովանդակում է` 1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան. 2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը). 3) պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝ նաև պաշտոնը. 4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը). 5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։ 4. Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին՝ 1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում. 2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար. 3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում. 4) պատասխանին կցվող ապացույցների ցանկը։ 5. Պատասխանում կարող են ներառվել` 1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները. 2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։ 6. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև` 1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին. 2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները. 3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով). 4) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։ 7. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ 8. Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։ 9.Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից:
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով, իսկ ներկայացուցչի դեպքում` նրա լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերով:





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +374 285 20004

Էլ. փոստ`