Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17332/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/17332/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի, Տիգրան Իվանյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ Ընկերության և Աշոտ Հովհաննիսյանի միջև 26.04.2016 թվականին կնքվել է BMW 520 I մակնիշի 88 UU 558 պետհամարանիշի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SH711042 վկայագիրը, որով ապահովագրվել է ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ապահովագրական պատահարի հետևանքով տուժած անձանց պատճառված վնասների հատոցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:
Ապահովագրության ժամկետում 19.12.2014 թվականին BMW 520 I մակնիշի 88 UU 558 պետհամարանիշի ավտոտորանսպորտային միջոցի և <<Տոյոտա>> մակնիշի մակնիշի 23 OU 909 պետհամարանիշի ավտոտրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում <<Տոյոտա>> մայնիշի 23 OU 909 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառվել է 70.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ապահովագրական պատահարի մեջ մեղավոր է հանդիսացել BMW 520 I մակնիշի 88 UU 558 պետհամարանիշի ավտոտորանսպորտային միջոցի վարորդը: Ընկերությունը հատուցել է տվյալ պատահարի արդյունքում տուժած անձանց պատճառված վնասները ընդհանուր՝ 70.000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերությունը սահմանված կարգով չի տեղեկացրել պատահարի մասին և վարորդը լքել է պատահարի վայրը, Ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերել:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 120-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները և 297-րդ հոդվածի 1-ին կետը պահանջել է պատասխանողներ Աշոտ Հովհաննիսյանից, Տիգրան Իվանյանից բռնագանձել 92.500 ՀՀ դրամ գումար, որից 70.000 ՀՀ դրամ որպես ապահովագարական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագարական հատուցման գումար, 1500 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 21.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Ինչպես նաև 70.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած հայցադիմումը դատարան մուտք անելու օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 20.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/17332/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացաիական գործը դատական կազմին հանձնվել է 22.08.2018 թվականին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Փիլոսյան) 30.08.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայցադիմումը կրկին մուտքագրվել է 28.09.2018 թվականին:
Քաղաքացաիական գործը դատական կազմին հանձնվել է 01.10.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 10.10.2018 թվականի որոշմամբ <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի, Տիգրան Իվանյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 10.10.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Տիգրան Իվանյանի կողմից ստացվել է 30.10.2018 թվականին:
Պատասխանող Աշոտ Հովհաննիսյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 06.11.2018 թվականին <<անհայտ>> նշագրումով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/17332/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի, Տիգրան Իվանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/17332/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 23.01.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտանական կայքում (court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`