թիվ ԳԴ1/0157 /02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
10.12.2018
Քաղաքացիական գործով պատասխանող
Լալա Գրիգորի Ղարիբյանին
Հասցե՝ ՀՀ, գ.Հայրավանք, Սևանի փող. 3 փկղ. 2 տուն
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0157/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱյԴի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Լալա Գրիգորի Ղարիբյանի և Դավիթ Արտաշեսի Հայրապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Լալա Գրիգորի Ղարիբյանին (ՀՀ, գ.Հայրավանք, Սևանի փող. 3 փկղ. 2 տուն), որը վերադարձվել է Դատարանին՝ «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարականփաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.DataLex.am
Էլ. փոստ`