Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ Արդ1/2368/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ Արդ1/2368/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Գրիգոր Հրաչյայի Բուդուրյանին
/ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Արաքս, Ֆրունզիկ Մկրտչյան փողոց, 5 տուն/
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը
Ձեզ հրավիրում է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպես պատասխանող Արդ1/2368/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի <<՝Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> իրավաբանական անձանց միության ընդդեմ Գրիգոր Հրաչյայի Բուդուրյանի`գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունվարի 22-ին, ժամը՝ 13:30-ին:
Խնդրվում է նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ և դրա պատճենով,
Ներկայանալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
/ՀՀ, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Կամո փողոց 15, դատական նիստերի 1-ին դահլիճ, Հեռ. +374 231 52738/։
Հայցադիմումը և հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և ստանալ դրանց պատճենները:
Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատվել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1/ ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները
2/ հայտնել բացարկներ /անել ինքնաբացարկի միջնորդություններ/
3/ ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը
4/ հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին
5/ գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները
6/ առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ
7/ բողոքարկել դատական ակտերը
8/ օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ. ԷՐՈՅԱՆՑ
















Հասցե` քաղաք Էջմիածին, Կամո 15

Հեռ..` +374 231 52738

Էլ. փոստ`