Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ3/0781/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի5-րդ և 6-րդ մաս



ԱՎԴ3/0781/02/18


ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.11.2018 թ ք.Վայք

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանի , քննության առնելով <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Էդգար Գրիշայի Առաքելյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ3/0781/02/18 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

<<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ն 20.07.2018թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Էդգար Գրիշայի Առաքելյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատարանի 31.07.2018թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկվել է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում նախատեսված իրավական հետևանքների մասին, հայցադիմումի պատասխան, հայցապահանջի դեմ առարկություններ կամ միջնորդություններ չեն ներկայացվել:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Էդգար Գրիշայի Առաքելյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ3/0781/02/18 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 2018 թ. դեկտեմբերի 21 -ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` ք. Վայք , հասցեն` ՀՀ Վայոց Ձորի մարզ , ք. Վայք , Ջերմուկի խճուղի 8/:

Դատավոր Հ. Դարբինյան

Հասցե` ՀՀ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` +374 282 23224

Էլ. փոստ`