Թիվ ԵԴ/7281/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Անուշ Կիրակոսյանին վերաբերյալ դատական ծանուցագիրը
13.12.2018
ԵԴ/7281/02/18
05 դեկտեմբերի 2018թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Երրորդ անձ՝ Անուշ Կիրակոսյանին
/ք.Երևան, Դավիթաշեն 10 փող., հարակից տնակ/
Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/7281/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Մարիամ Կիրակոսյանի, երրորդ անձիք՝ Ռուբիկ, Արամ, Անուշ, Սրբուհի և Ռուբեն Կիրակոսյաններ, Նազիկ Մանվելյան, Գայանե Մելիքյան՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պատասխանողի բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ պարտապանի բաժնի վրա գումարի բռնագանձումը տարածելու պահանջների մասին:
Դուք որպես երրորդ անձ տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. փետրվարի 04-ին, ժամը՝ 11:15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ք. Երևան Օտյան 53/2, դահլիճ 3/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատավորի օգնական՝ Ռ. Ավագյան
Հասցե` ք. Երևան Օտյան 53/2
Հեռ..` +374 10-74-28-90
Էլ. փոստ`