Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0830/02/18 դատական ծանուցագիր

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

դատական ծանուցագիր


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0830/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը
2018 թվականի սեպտեմբերի <<06>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով Սիմա Հովհաննեսի Թորոյանի (ՌԴ քաղաքացու անձնագիր՝ 98 13 474380, տրված՝ 20.05.2013 թվականին, 140-002-ի կողմից, հաշվառված՝ Սախայի Հանրապետություն, Յակուտսկ, Եսենինիչի փող., շենք 1, բնակարան 4, փաստացի բնակվող՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Արևելյան 1 շենք, թիվ 19 բնակարան, այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Դավիթ Մանվելի Թորոյանի (հաշվառված՝ Սախայի Հանրապետություն, Յակուտսկ, Եսենինիչի փող., շենք 1, բնակարան 4, փաստացի բնակվող՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ջրառատ, 1 փողոց, 2-րդ տուն, այսուհետ նաև` Պատասխանող)` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ
I. Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 28.08.2018 թվականին:
II. Հայցադիմումի նկատմամբ կիրառելի է հատուկ հայցային վարույթների իրականացման կարգը, քանի որ ամուսնալուծության պահանջն ինքնին ընտանեկան գործով վարույթ է համարվում, ուստի հատուկ հայցային վարույթներն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 201-203-րդ դրույթներով:
«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի (այսուհետ` Մինսկի կոնվենցիա) 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե սույն բաժնի 2-ից 5-րդ մասերում չի սահմանված այլ բան, ապա Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բնակության վայր ունեցող անձանց դեմ, անկախ նրանց քաղաքացիությունից, հայցերը հարուցվում են այդ Պայմանավորվող կողմի դատարաններում (…):
Կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն՝
<<1. Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաները:
(…)
3. Ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ենթակա է կիրառման>>:
Տվյալ դեպքում ամուսիններ Սիմա Հովհաննեսի Թորոյանը և Դավիթ Մանվելի Թորոյանը ըստ հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի տվյալների՝ հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ (ՀՀ քաղաքացիության մասին որևէ փաստական տվյալ առկա չէ), սակայն հայցադիմումում նշված է, որ երկու ամուսիններն էլ փաստացի բնակվում են ՀՀ Շիրակի մարզում՝ համապատասխանաբար ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Արևելյան 1 շենք, թիվ 19 բնակարան և ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ջրառատ, 1 փողոց, 2-րդ տուն, իսկ երեխաներ՝ Գրիշա Դավիթի Թորոյանը և Մանվել Դավիթի Թորոյանը փաստացի բնակվում են ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Արևելյան 1 շենք, թիվ 19 բնակարան հասցեում, հիմք՝ <<Արևելյան 1>> Համատիրության 07.08.2018 թվականի տեղեկանքը, ուստի ծնողների և երեխաների իրավահարաբերությունները, մասնավորապես՝ ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաները:
Փաստերի դասավորվածության նման պայմաններում հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Հիմք ընդունելով Մինսկի կոնվենցիայի 20-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով, 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 201-203-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`