Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0501/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0501/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-__________ 04.12.2018թ.

Հասցեատեր` Իսկուհի Ավագյանին
Հասցե` ք. Էջմիածին, Արագածի զանգված, 2 շենք, բն. 95

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` Ռուզաննա Մանթաշյանի և Իսկուհի Ավագյանի ընդդեմ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ՝ <<ԷՎՈԿԱԲԱՆԿ>> ՓԲ ընկերության, Դավիթ Հրաչյաի Հարությունյանի՝ Ռուզաննա Մանթաշյանի, Իսկուհի Ավագյանի և <<Պրոմեթեյ բանկ>> ՍՊ ընկերության միջև 04.05.2011թ.-ին կնքված թիվ 112, 02.04.2012թ.-ին կնքված թիվ 44, 27.06.2012թ.-ին կնքված թիվ 99, 17.12.2012թ.-ին կնքված թիվ Ա-09, 05.03.2013թ.-ին կնքված թիվ Ա-09 գրավի պայմանագրերի հիման վրա <<Պրոմեթեյ բանկ>> ՍՊ ընկերության գրավի իրավունքների պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչելու և նույն պայմանագրերի հիման վրա ք. Երևան, Միկոյան խճուղի 7 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված <<Պրոմեթեյ բանկ>> ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 06.03.2019 թվականին ժամը 12:00-ին`ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 12):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես հայցվոր:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Հ. Ջամալյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 (274)

Էլ. փոստ`