Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2091/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

18.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր` Էդգար Ռաֆիկի Պետրոսյանին
ք. Երևան, Նոր Նորք, Ա. Հովհաննիսյան փող., շ. 24, բն. 14

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր թիվ ՎԴ/2091/05/16 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ընդդեմ Էդգար Պետրոսյանի` Էդգար Պետրոսյանին ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի՝ Էդգար Պետրոսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ոստիկանության` ՀՀ ԿԱ ոստիկանության գործողությունները, որոնք դրսևորվել են Էդգար Պետրոսյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտմամբ, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 04.03.2019թ., ժամը 12:00-ին:

Խնդրվում է ներկայանալ 04.03.2019թ., ժամը 12:00-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/


Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`