Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ4/1768/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ – Ելենա Պետրովնա Սվիրիդենկոյին
Սուսաննա Աբրահամյանին
Սասուն Աբրահամյանին
Արմինե Աբրահամյանին
Ալինա Աբրահամյանին

/Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան 42/514/


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության հայցն ընդդեմ Ելենա Պետրովնա Սվիրիդենկոյի, Սուսաննա Աբրահամյանի, Սասուն Աբրահամյանի, Արմինե Աբրահամյանի և Ալինա Աբրահամյանի` անշարժ գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Ելենա Պետրովնա Սվիրիդենկոյի բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Ելենա Պետրովնա Սվիրիդենկոյի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Ելենա Պետրովնա Սվիրիդենկոյի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2019 թվականի մարտի 26-ին` ժամը 12:20-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`