Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/3188/02/15 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

08.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Շողակաթ Կարապետյանին
/ք.Երևան, Այգեձոր 70-15/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2018 թվականի թիվ ԵԿԴ/3188/02/15 վճռի դեմ ըստ հայցի Սամվել Կարինյանի և Շողակաթ Կարապետյանի ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի, «Ուրմ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք՝ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ 17.12.2014թ. կնքված թիվ CԳՊ14/439-01 երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիրը և դրա հավելվածի 11-րդ, 30-րդ, 58-րդ տողերի համաձայն դրանցում նշված գույքի գրավադրումը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, և Սամվել Կարինյանի և Շողակաթ Կարապետյանի ընդդեմ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի և «ՈՒՐՄ» ՍՊԸ-ի սնանկության գործերով կառավարիչ՝ Արման Ալբերտի Սարգսյանի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի՝ քաղաք Երևան, Խանջյան փողոցի թիվ 11 բնակարանի, Խանջյան փողոցի թիվ 33 բնակարանի և Խանջյան փողոցի թիվ 70 ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքերի նկատմամբ Սամվել Կարինյանի և Շողակաթ Կարապետյանի սեփականության իրավունքը ճանաչելու, վերոնշյալ անշարժ գույքերի մասով գրավառու «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, գրավատու «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի և պարտապան «ՈՒՐՄ» ՍՊԸ-ի միջև 17.12.2014 թվականին կնքված թիվ CԳՊ14/439-01 երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագիրը և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հայցվոր Շողակաթ Կարապետյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Այգեձոր 70-15 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`