թիվ ԳԴ1/0066/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող՝ Թաթուլ Հարությունի Պետրոսյանի և Ամալյա Խչոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
12.01.2019
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Թաթուլ Հարությունի Պետրոսյանին
Ամալյա Խչոյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատամարտիկների 17
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Անահիտ Սամվելի Մելքոնյանի ընդդեմ Թաթուլ Հարությունի Պետրոսյանի, Ամալյա Խչոյանի՝ ոսկյա զարդերը վերադարձնելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մարտի 12-ին, ժամը 14:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.DataLex.am
Էլ. փոստ`