Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0786/02/17 քաղաքացիական գործով դատական ծաուցագիր

12.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Ռոբերտ Սիմոնյանին
հասցեն` ք. Վանաձոր, Մոսկովյան 54/1 շ., բն. 31

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Վիտալի Ռոբերտի Սիմոնյանի, Վիկտոր Ռոբերտի Սիմոնյանի, Ռոբերտ Ազատի Սիմոնյանի և Հավերժուհի Սուրենի Սիմոնյանի` ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը: Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ `
ա) Վիտալի Սիմոնյանն ունի չկատարված պարտավորություն հայցվոր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ,
բ) Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 54/1 շենքի թիվ 31 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է նաև Վիտալի Սիմոնյանին,
գ) Վիտալի Սիմոնյանի այլ գույքը անբավարար է պարտապանի պարտավորություններով բռնագանձում տարածելու համար,
դ) Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 54/1 շենքի թիվ 31 բնակարանից հնարավոր է առանձնացնել Վիտալի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքի մյուս սեփականատերերը հրաժարվում են Վիտալի Սիմոնյանի բաժինը ձեռք բերելուց:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվոր կողմը` նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Պատասխանող Ռոբերտ Սիմոնյանի ներկայացրած առարկությունները հաշվի առնելով, դատարանը սահմանել է, որ սույն գործով ապացուցման ենթակա փաստ է նաև այն փաստը, որ դադարել է Վիտալի Սիմոնյանի սեփականության իրավունքը Լոռու մարզի ք. Վանաձորի Մոսկովյան 54/1 թիվ 31 բնակարանի նկատմամբ:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է պատասխանող Ռոբերտ Սիմոնյանը, նշված փաստի ապացուցման պարտականությունը դրվել է նշված պատասխանող կողմի վրա:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 12.02.2019 թվականին, ժամը 14:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`