Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0144/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

14.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանողներ
Վասպուրակ Ավետիսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Վարդենիս, Շահումյան 15 տուն

Վահե Ավետիսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Վարդենիս, Շահումյան 15 տուն
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0144/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ) ընդդեմ Վասպուրակ և Վահե Ավետիսյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողններ Վասպուրակ Ավետիսյանին և Վահե Ավետիսյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Շահումյան 15 տուն), սակայն ծրարները վերադարձվել է դատարան` «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0144/02/18 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի փետրվարի 06-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարականփաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`