ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
14.01.2019
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործը` ըստ հայցի Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե Սաժումյանի և Մարտին Հարությունյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, պարապուրդի գումարները բռնագանձելու պահանջների մասին։
Վերաքննիչ դատարանը հայցվոր Նորա Վանյանին (հասցե՝ ք∙ Երևան,Ուլնեցու փող., փակուղի 1, շենք 4, բն. 13) ուղարկել է ծանուցագիր, որը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» գրառմամբ։
Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2019 թ∙ փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:
Ելնելով վերոշարադրյալ հոդվածի պահանջներից՝ խնդրում եմ հայցվոր Նորա Վանյանին ծանուցել դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին։
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 448408 311
Էլ. փոստ`