Թիվ ԳԴ4/2315/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում
14.01.2019
Պատասխանող – Անժելա Տեր-Հակոբյանին
/Գեղարքունիքի մարզ, գ. Ծովակ,
7-րդ փողոց, 3-րդ նրբ., հա. 1 տուն/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Ոստանիկ Միսակի Սահակյանի հայցի ընդդեմ Արտակ Աղաբեկի Տեր-Հակոբյանի, Դեղձանիկ Վոլոդյայի Տեր-Հակոբյանի, Անժելա Տեր-Հակոբյանի և Արտյոմ Տեր-Հակոբյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը տարածելու պահանջի մասին:
Հայտնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1):
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`