Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0057/02/18 Քաղաքացիական գործով պատասխանողներ Էդիտա Նվերի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

16.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Էդիտա Նվերի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան փ., շ. 57, բն. 160

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) 09.08.2018 թվականի որոշմամբ «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Էդիտա Նվերի Հակոբյանի և Կարեն Աշոտի Գրիգորյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն, ընդունվել է վարույթ:
Հայցվորը՝ 24.10.2018 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 26.10.2018 թվականին), որով հայցից հրաժարվելու հիմքով խնդրում է գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ1/0057/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի մարտի 19-ին` ժամը 15:00-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի մարտի 19-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 15:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար :

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Կից


Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`