Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ1/0869/02/18 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

17.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Պատասխանող՝ Աննա Շարբաթյանին
/ք. Ստեփանավան, Երիտասարդական փ., 2 փկղ., 8 տ./

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Արարատ Ալեքսանի Շարբաթյանի, Ալեքսան Շարբաթյանի, Սուսաննա Սերգեյի Շարբաթյանի, Անահիտ Հայկազի Շարբաթյանի, Աննա Շարբաթյանի, Սուսաննա Արարատի Շարբաթյանի, Արմեն Արարատի Շարբաթյանի, Լյովա Սամվելի Գրիգորյանի, Գագիկ Սամվելի Գրիգորյանի` ՀՀ Լոռու մարզ, ք.Ստեփանավան, Երիտասարդական 2 փկղ., 8 տան նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Արարատ Ալեքսանի Շարբաթյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Արարատ Շարբաթյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Արարատ Շարբաթյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին :

Դատարանի կողմից Ձեզ է ուղարկվել նշված քաղաքացիական գործով՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, սակայն ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։
Դատավորի օգնական` Ե. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` +37425324223

Էլ. փոստ`