Թիվ 2780/02/12 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
17.01.2019
17.01.2019թ.
Քրիստինա Սրապյանին
/ք. Երևան, Եկմալյան 6 /
Դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԿԴ/2780/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի և լրացուցիչ հայցի Թամարա Պարթևի Համբարձումյանի, երրորդ անձինք` Սերիկ Համբարձումյանի, Գալինա Զազիյանցի, Վալերիա և Քրիստինա Սրապյանների` 1999թվականի հունվարի 15-ին Թամարա Համբարձումյանի և Վիգեն Սրապյանի միջև կնքված թիվ 1-154 ՀՀ, ք.Երևան, Պուշկինի 58 շենքի, թիվ 2 բնակարանի նվիրատվության պայմանագիրը, 2013թվականի հունվարի 22-ին և 23-ին ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից Վիգեն Սրապյանի մայր` Սերիկ Համբարձումյանին, կին` Գալինա Զազիյանցին, դուստրեր` Վալերիա և Քրիստինա Սրապյաններին տրված ժառանգության վկայագրերը անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը ՀՀ. ք.Երևան, Պուշկինի 58 շենքի, թիվ 2 բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին :
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 25.01.2019թ. ժամը` 14:30-ին:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:
Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9
Հեռ..` +374 10 299450
Էլ. փոստ`