Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0626/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

17.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0626/05/13 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____________ 15.01.2019թ.
Հասցեատեր` Վլադիմիր Չիթչյանին
Հասցե` ք. Երևան, Գոգոլի 16

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Վարուժան Չիթչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Վահրամ և Վլադիմիր Չիթչյաններ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող Գ. Հովհաննսիսյանի 14.01.2013 թվականին հարուցված թիվ 0108-3/13 կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև հարկադիր կատարողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և այդ գործողության հետևանքները վերացնելու պահանջների մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 06.03.2019 թվականին ժամը 16:00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 12):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Դատավոր Հ. Այվազյանի օգնական Հ. Ջամալյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 (274)

Էլ. փոստ`