Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/78996/03/12 վճարման կարգադրություն

17.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից արձակած՝ ստորև նշված վճարման կարգադրությունը, հայցադիմումը և դրանց կից փաստաթղթերն ուղարկվել են պատասխանողին, որոնք հետ են վերադարձվել հասցեատիրոջը հանձնելու անհնարինության պատճառով, իսկ պատասխանողի այլ հասցե առկա չէ, ուստի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների ստորև նշված անձի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

1.Գործի համար` ՎԴ/78996/03/12
Պատասխանող` Լեիլա Ալիասղարի Ջաֆաբարդ
Հասցեն` ՀՀ, ք. Երևան, Արին Բերդի 14, ՀՀ, ք.Երևան, Շահամիրյանների 7/5ա
Վարչական ակտի համար` 184568
Վարչական ակտի ամսաթիվ` 08.08.2012 թ.
Գումարը` 20000 ՀՀ դրամ։

Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված։
Վերը նշված վճարման կարգադրությունն օրենքով սահմանված կարգով պատասխանողի կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել Ձեր մասով նշված գումարը վճարելու պահանջը (900005240487 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված եք համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը։
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման։


ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` + 374 10 447121 /214/

Էլ. փոստ`