Թիվ ԵԱԴԴ/3448/03/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
17.01.2019
Թիվ ԵԱԴԴ/3448/03/16 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր
պատասխանող՝ Արթուր Ղուկասյանին
ՀՀ, ք.Երևան, Շինարարների 31, բն.5
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Արթուր Ղուկասյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական կատարողական թերթ տրամադրելու և հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաղ թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդության քննարկման օր է սահմանվել 2019 թվականի փետրվարի 7-ին, ժամը 14:20-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ կետով (օրինական ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`