Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/25895/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/25895/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Սուսաննա Լևոնի Փայլյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Բանկի և Պատասխանողի միջև 29.11.2017 թվականին կնքվել է թիվ 678220 <<Առուվաճառքի, վարկային և գրավի>> պայմանագիր, որով վերջինիս տրամադրվել է վարկ 694.300 ՀՀ դրամի չափով` մինչև 30.11.2020 թվականը մարման ժամկետով:
Պատասխանողը խախտել է վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները և 02.11.2018 թվականի դրությամբ պարտավորության չվճարված գումարի չափը կազմում է 690.912,20 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները, պահանջել է Սուսաննա Լևոնի Փայլյանից բռնագանձել 690.912,20 ՀՀ դրամ գումար, սկսած հայցադիմումը դատարան հանձնած լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը վարկի մնացորդի 88.725,90 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկել և բռնագանձել տույժ ժակետանց վարկի 0.15 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար և հաշվարկված տոկոսի ժամկետանց մաս հանդիսացող 22.104,20 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել տույժ, ժամկետանց տոկոսի 0.4 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, ինճպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մուտքագրվել է 13.11.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/25895/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 15.11.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի`23.11.2018 թվականի որոշմամբ <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սուսաննա Լևոնի Փայլյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 23.11.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Սուսաննա Լևոնի Փայլյանի կողմից ստացվել է 03.12.2018 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/25895/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սուսաննա Լևոնի Փայլյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/25895/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 11.02.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`