Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26210/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/26210/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Արարատբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Արմեն Գագիկի Շահազիզյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Պատասխանողի և Բանկի միջև 24.03.2015 թվականին կնքվել է քարտային հաշվի բացման դեբետա-վարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիր, որով Բանկը հաճախորդին տրամադրել է պլաստիկ քարտ և բանկում բացվել է թիվ 1510017002450201 քարտային հաշիվը: Քարտի գործողության ժամկետ է սահմանվել 31.03.2017 թվականը:
Բանկը Պայմանագրի հիման վրա Պատասխանողին տրամադրել է պլաստիկ քարտ և սպասարկել քարտային հաշիվը, սակայն Պատասխանողը պատշաճ չի կատարել Պայամագրով ստանձնած իր պարտականությունները, չի վճարել քարտի սպասարկման վճարը, ինչպես նաև կանխիկացման գումարի վճարը:
Պատասխանողը պատշաճ չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 08.11.2018 թվականի դրությամբ Պատասխանողի պարտքը Բանկի հանդեպ կազմում է 194,22 ԱՄՆ դոլար, որը 163,17 ԱՄՆ դոլարի նկատմամբ 09.11.2018 թվականից ՀՀ ԿԲ-ի հաշվարկային դրույքին համապատասխան հաշվեգրվող տոկոսների հետ ենթական է բռնագանձման հօգուտ Բանկի:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները, պահանջել է Արմեն Գագիկի Շահազիզյանից բռնագանձել 194,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, նաև 163,17 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և պատասխանող Արմեն Գագիկի Շահազիզյանից հօգուտ Բանկի բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ 09.11.2018 թվականից օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 16.11.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/26210/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 19.11.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 28.11.2018 թվականի որոշմամբ <<Արարատբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Գագիկի Շահազիզյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 28.11.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Արմեն Գագիկի Շահազիզյանի կողմից ստացվել է 11.12.2018 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`





ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/26210/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Արարատբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Գագիկի Շահազիզյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/26210/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 25.02.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`