Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20669/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/20669/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Ռեսո>> ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Արսեն Սամվելի Հովհաննիսյանի, Նահապետ Մեսրոպի Մեսրոպյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ 2017 թվականի հունվարի 8-ին, Երևան քաղաքի Շերամի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, մասնավորապես, Արսեն Հովհաննիսյանը սեփականության իրավունքով Նահաօետ Մեսրոպյանին պատկանող OPEL մակնիշի 33 VU 744 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հարություն Տիգրանյանի կողմից վարած DAEWOO մակնիշի 390 OT 61 հ/հ ավտոմեքենային՝ ավտոմեքենաների սեփականտերերին պատճառելով նյութական վնաս:
ՃՏՊ-ի վերաբերյալ ՃՈ կողմից կազմվել է արձանագրություն-համաձայնություն, համաձայն որի պատահարի մասնակից մեկ վարորդն ընդունել են իրենեց մեղքը տվյալ ՃՏՊ-ի առաջացման հարցում:
Նահապետ Մեսրոպի Մեսրոպյանը <<Ռեսո>> ապահովագրական ՓԲԸ-ի հետ 28.07.2016 թվականին կնքված թիվ SE 537804 ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրով ապահովագրել է վերոնշյալ ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը:
Պատահարից հետո Արսեն Սամվելի Հովհաննիսյանը Ընկերությանը պատահարի մասին տեղեկացրել է 08.01.2017 թվականին, շամը 1:17-ին, այնինչ համաձայն ՃՈ կողմից կազմված արձանագրություն-համաձայնության՝ պատահարը տեղի է ունեցել 08.01.2018 թվականին ժամը 00 :05 րոպեին: Այսինքն, Ընկերությունը պատահարի մասին տեղեկացվել է մոտ մեկ ժամ անց:
Պատահարից հետո Ընկերությունը չի տեղեկացվել պատահարի մասին և չեն ներկայացվել ապահովագրական պատահարի մասին սահմանված ժամկետներում Ընկերությանը տեղեկացնելու անհնարինությունը ուստի Ընկերությունը պատասխանողի նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ, 1058-րդ, 1072-րդ հոդվածներով, <<Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին>> ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ ենթակետով, 1-ին մասին 2-րդ կետի բ ենթակետով, ինչպես նաև Պայմանագրի, ինչպես նաև կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից հաստատված <<ԱՊՊԱ հիմնարար պայմաններ>>-ի 87-րդ ենթակետի դ պարբերությամբ 2-րդ ենթակետի բ պարբերությամբ, ԱՊՊԱ հիմնարար պայմաններ>>-ի 88-րդ կետով, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական դատավարության օրեսգրքի 1-ին գլխի դրույթներով պատասխանողներից հօգուտ Ընկերության համապարտության կարգով բռնագանձել 218.915 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 25.09.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/20669/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 27.09.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 08.10.2018 թվականի որոշմամբ <<Ռեսո>> ԱՓԲԸ-ի ընդդեմ Արսեն Սամվելի Հովհաննիսյանի, Նահապետ Մեսրոպի Մեսրոպյանի ` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 08.10.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Նահապետ Մեսրոպի Մեսրոպյանի կողմից ստացվել է 30.10.2018 թվականին:
Պատասխանող Արսեն Սամվելի Հովհաննիսյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 07.11.2018 թվականին <<անհայտ>> նշագրումով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/20669/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Ռեսո>> ԱՓԲԸ-ի ընդդեմ Արսեն Սամվելի Հովհաննիսյանի, Նահապետ Մեսրոպի Մեսրոպյանի` գումար բռնագանձելու մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/20669/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 25.02.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգ պաշտոնական կայքում (court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`