Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0300/02/11քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տնօրեն
Արմեն Թադևոսյանին
(ք. Երևան, Ն.Չարբախ, 3-րդ փող. 1-ին նրբ. 22գ տուն)



Քաղաքացիական գործի համարը` ԵԱԴԴ/0300/02/11
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Էլմիրա Հակոբյանի ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի, Մարտին Օվակիմյանի, Գոհար Մինասյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի` բնակարանի առուվաճառքի գործաքներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք` 14.12.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 28.02.2019թ. ժամը` 10:20, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Բողոքաբերի և գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ բողոքը քննելու համար (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդհոդվածի 1-ին մաս)։
Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր)։
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Դատավորի օգնական` Թամարա Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`