Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0420/02/17 քաղաքացիական գործով դատավկան ծանուցագիր

19.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Գևորգ Ալևորյանին
հասցեն` ք.Վանաձոր, Տարոն 3, Առդա 26

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Գևորգ Հենրիկի Ալևորյանի, Հենրիկ Ասատուրի Ալևորյանի, Փառանձեմ Սերյոժայի Մալխասյանի, Սյուզաննա Ստյոպայի Ալևորյանի, Գարիկ Հենրիկի Ալևորյանի և Աիդա Գևորգի Ալևորյանի` Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի Առդա 26 քոթեջի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Գևորգ Ալևորյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից պատասխանողների բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Գևորգ Ալևորյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել էր դատական նիստ 22.06.2018 թվականին, ժամը 16:20-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Դատավորի` դատավորների ընդանուր ժողովին մասնակցելու պատճառով դատական նիստը չի կայանալու:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 26.02.2019 թվականին, ժամը 16:20-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր` դատարանի 22.06.2018 թվականի որոշումը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`