Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0107/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Դավիթ Վազգենի Հերգնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Դավիթ Վազգենի Հերգնյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Արծրունի եղբայրների փ., տուն 135

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Թամրազյան) 07.02.2018 թվականի որոշմամբ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Դավիթ Վազգենի Հերգնյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն, ընդունվել է վարույթ:
Հայցվորը՝ 29.11.2018 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 29.11.2018 թվականին), որով հայցից հրաժարվելու հիմքով խնդրում է գործի վարույթը կարճել:
Քաղաքացիական գործը, դատավոր Ա. Թամրազյանի սույն դատարանում լիազորությունների դադարեցման կապակցությամբ, 05.11.2018 թվականին մակագրվել և 06.11.2018 թվականին հանձնվել է դատավոր Ա. Ոսկանյանին:
Դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) 08.11.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածը, հայցվորի ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, թիվ ԳԴ/0107/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի մարտի 19-ին` ժամը 15:25-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի մարտի 19-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 15:25-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար :

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`