թիվ ԳԴ/0176/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ
24.01.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Գվիդոն Լավրենտի Սիրականյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գանձակ, Սայաթ -Նովայի 3 նրբ., տուն 15
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0176/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Անելիք Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Պարույրի Մկրտչյանի և Գվիդոն Լավրենտի Սիրականյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Գվիդոն Լավրենտի Սիրականյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գանձակ, Սայաթ-Նովայի 3 նրբ., տուն 15), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «բացակա է» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2019թվականի փետրվարի 07-ին ժամը 14:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարականփաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374-264-2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`