Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7053/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

24.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարոության օրենսգրքի 63-րդ հոդվածի, 3-րդ մասի 2-րդ կետ

Երրորդ անձ` Մարգարիտ Հախվերդյան,
ՌԴ, Իվանովայի մարզ,ք. Իվանովայի Կուկոնկովիխ փողոց, 10 շ., բն. 2,
ՌԴ, Իվանովայի մարզ, Իվանովայի շրջան, գյուղ Պեսոչնեվո,
Կենտրոնական փողոց տուն 35,
Կոտայքի մարզ, գ. Գառնի, Գ. Զոհրապի փ., 17 տուն.

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/7053/05/18 վարչական գործով ըստ հայցի Սուրեն Հախվերդյանի, Լիլիա Հախվերդյանի, Նաիրա Հախվերդյանի և Սեդա Հախվերդյանի իրավահաջորդ Սուրեն Հախվերդյանի անունից ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձիք` Կամսար Հախվերդյան, Մարգարիտ Հախվերդյան և Գառնի համայնք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 082-040 /բնակելի տուն/ /սեփականության իրավունքը գրանցվել է 02.06.2004թ. սեփականության իրավունքի վկայական` թիվ 1792735/, 263-007 /սեփականության իրավունքը գրանցվել է 05.12.2003թ. սեփականության իրավունքի վկայական` թիվ 419944/, 292-001 /սեփականության իրավունքը գրանցվել է 05.12.2003թ. սեփականության իրավունքի վկայական` թիվ 419503/, 350-011 /սեփականության իրավունքը գրանցվել է 05.12.2003թ. սեփականության իրավունքի վկայական` թիվ 521040/, 205-313 /սեփականության իրավունքը գրանցվել է 05.12.2003թ. սեփականության իրավունքի վկայական` թիվ 530840/ ծածկագրերով անշարժ գույքերի նկատմամբ Կամսար Հախվերդյանի համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 11.03.2019թ., ժամը 14:30-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 11.03.2019թ., ժամը 14:30-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 7):

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/220/

Էլ. փոստ`