Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10529/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

24.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ <<ԷԼԶԱ-ԳՐԻԳ>> ՍՊԸ
ք. Երևան, Թումանյան փող., 35աշ., 28բն.

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի <<Հայաստանի ժուռնալիստների միություն>> ՀԿ-ի ընդդեմ ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձ` <<ԷԼԶԱ-ԳՐԻԳ>> ՍՊԸ` Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ռոզա Սահակյանի կողմից թիվ 3526 վարձակալության պայմանագիրը վավերացնելու նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք` Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ռոզա Սահակյանի կողմից վավերացված թիվ 3526 վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 26.03.2019 թվականի ժամը 15:00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՜ ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/271/

Էլ. փոստ`