Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/3271/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3271/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2018 թվականի դեկտեմբերի <<28>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 00005409, պետական գրանցման համար` 0177, հասցե` ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 13, էլեկտրոնային հասցե՝ info@idbank.am, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Հարություն Արմենի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բագրատունյաց հրապարակ, շենք 8, բնակարան 22), Լուսինե Համլետի Մարգարյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մատնիշյան փողոց, տուն 108), Գայանե Յուրիկի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22), Մոսկով Ֆելիքսի Պողոսյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անտառ 4 թաղ., շենք 1Ա, բնակարան 46), երրորդ անձինք Գայանե Յուրիկի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22), Լիլի Հարությունի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22), Արմեն Հարությունի Մուրադյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խաղաղության հրապարակ, շենք 8, բնակարան 22)՝ համապարտության կարգով Պատասխանողներից հօգուտ Բանկի 8.006,46 ԱՄՆ դոլար գումարի բռնագանձման, տուժանքի հաշվեգրման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ/3271/02/18 քաղաքացիական գործին,
ՊԱՐԶԵՑԻ
I. 12.09.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Բանկի ներկայացուցիչը Դատարանից պահանջել է համապարտության կարգով Պատասխանողներից բռնագանձել 8.006,46 ԱՄՆ դոլար գումար, հաշվեգրել տուժանք և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 24.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվոր կողմի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
Հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց սույն գործով չի ներկայացվել:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
18.12.2018 թվականին Դատարան է մուտքագրվել Հայցվորի ներկայացուցչի գրավոր միջնորդությունը, որով վերջինս ներկայացրել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը և ժամանակացույցը՝ խնդրելով հաստատել այն Հայցվորի բացակայությամբ:
II. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի՝ վերը նշված որոշման հիմքով գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ գործը պետք է ընդունել վարույթ:
III. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Տվյալ դեպքում հայցադիմումի պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո Պատասխանողներ կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել Դատարան, սակայն 18.12.2018 թվականին Դատարան է մուտքագրվել Հայցվորի ներկայացուցչի գրավոր միջնորդությունը, որով վերջինս ներկայացրել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը և ժամանակացույցը՝ խնդրելով հաստատել այն Հայցվորի բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ՇԴ/3271/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը «12:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`