Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12011/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Վառվառա Մնացականյանին ուղղված դատական ծանուցագիրը:

30.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ԵԴ/12011/02/18 քաղաքացիական գործով
Դուք կանչվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
որպես պատասխանող Վառվառա Մնացականյան
Քաղ. գործով ըստ հայցի «Յունիբանկ» ՓԲԸ ընդդեմ Աշոտ Սամվելի Ստեփանյանի, Մառլեն Ստեփանյանի, Վառվառա Մնացականյանի, Թամարա Կոլյայի Հարությունյանի, Սամվել Մառլենի Հարությունյանի, Գուրգեն Սամվելի Ստեփանյանի` գույքի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Աշոտ Ստեփանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդված 3-5-րդ կետով սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Աշոտ Ստեփանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, գումարը մասնակիցների միջև բաշխելու, ընդհանուր գույքում Աշոտ Ստեփանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Քաղաքացիական գործը գտնվում է նախնական քննության փուլում:
Ներկայանալու ժամանակը՝ 2019թ. մարտի 14-ին, ժամը 11։15-ին ։
Ներկայանալու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1, 2-րդ հարկ, դահլիճ 3
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
Էլ. փոստի հասցե kentron-dataran@mail.ru



ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայցվորի կամ պատասխանողի
1. Հայցվորը կամ պատաuխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաuտաթղթերի և նյութերի հիման վրա։
2.Դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։ (ՀՀ քաղ. դատ. օր-ի 147 հոդված)։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +37410 54 79 01

Էլ. փոստ`