Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1990/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/1990/02/17
«23ե հոկտեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով հայցվոր՝
՛՛Հոթել Ալվա՛՛ ՍՊ ընկերությանը
/ՀՀ, Կոտայքի մ., ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 40/

Քաղաքացիական գործով պարտապան՝
՛՛Մարիա Թրավել՛՛ ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 2 շենք, 107ս/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` ՛՛Հոթել Ալվա՛՛ ՍՊ ընկերության ընդդեմ ՛՛Մարիա Թրավել՛՛ ՍՊ ընկերության՝ 683.250 ՀՀ դրամ գումարի և 13.665 ՀՀ դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին :
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 04-ին, ժամը 12:30-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 3), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ք.ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Վեբ կայք` ք.Երևան, Մ.Խորենացի 162ա

Էլ. փոստ`