Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3966/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք. Վանաձոր, Մ.Գոշի 6, (0322) 2-40-39

Գործ թիվ ԼԴ/3966/02/18


Ե----------------------------/18 Քաղաքացիական գործով հայցվոր
Ոսկեհատ Ռաֆիկի Զուրաբյանին
/ք. Վանաձոր, Վարդանանց 51շ., բն. 28/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Մխիթարյանի 11.12.2018թ. որոշմամբ Ոսկեհատ Զուրաբյանի ընդդեմ Սամվել Զուրաբյանի` ամուսնալուծության պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով՝ ուղարկվում է Դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Որպես հայցվոր կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված Ձեր իրավունքներն ու պարտականությունները:
Դուք ունեք հետևյալ իրավունքները.
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն, պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` նույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Դատարանում հանդես գալով որպես դատավարության հայցվոր կողմ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն դատարանի գրասենյակ` ք. Վանաձոր Մ. Գոշի 6 հասցեով:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 0322 2 40 39

Էլ. փոստ`