Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/6243/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

31.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր` Վաղինակ Շուշանյան

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/6243/05/15 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Վաղինակ Շուշանյանի ` Վաղինակ Շուշանյանին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Վաղինակ Շուշանյանի՝ ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք դրսևորվել են Վաղինակ Շուշանյանի՝ կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտմամբ, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Դատական նիստը տեղի կունենա` 2019 թվականի մարտի 05-ին, ժամը 10։40-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 11:
(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374-010 20-10-79

Էլ. փոստ`