Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3404/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

01.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/3404/02/18
<<01>> փետրվարի 2019 թվական




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Քաղաքացիական գործով պատասխանող
Վարդգես Արտաշեսի Ասլանյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Շերամ փող. 2 թաղ., 14 բ շ., բն. 12)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 19.12.2018 թվականի <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի ընդդեմ Վարդգես Արտաշեսի Ասլանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/3404/02/18 գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը Դատարանի 26.12.2018թ. Ե-79390/18 գրությամբ ուղարկվել է Ձեզ՝ ք. Գյումրի, Շերամ փող. 2 թաղ., 14 բ շ., բն. 12 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<անհայտ>> նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`