Թիվ ԵԱԴԴ/3896/02/15 քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Հովհաննես Ռազմիկի Թուսինյանին, Գրիգոր Պետրոսի Թուսինյանին, Գոհար Լիպարիտի Համբարձումյանին, Ռազմի Պետրոսի Թուսինյանին, Լուսինե Միշայի Պողոսյանին, Սյուզաննա Ռազմիկի Թուսինյանին, Վահագն Գրիգորի Թուսինյանին ուղղված դատական ծանուցագիր
04.02.2019
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հայցվոր կողմից՝ 24․01․2019թ․ դատարն է մուտքագրել՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն։
Հրավիրվում եք, ըստ հայցի` Անժելա Կոլյայի Գաբրիելյանի ընդդեմ Հովհաննես Ռազմիկի Թուսինյանի, Գրիգոր Պետրոսի Թուսինյանի, Գոհար Լիպարիտի Համբարձումյանի, Ռազմի Պետրոսի Թուսինյանի, Լուսինե Միշայի Պողոսյանի, Սյուզաննա Ռազմիկի Թուսինյանի, Վահագն Գրիգորի Թուսինյանի՝ ընդհանուր գույքից պարտապան Հովհաննես Թուսինյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելու` նրանց բաժիններին համաչափ, ինչպես նաև տոկոսների բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով դատական նիստի՝ պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով, որպես հայցվոր կողմ, 2019 թվականի ապրիլի 04-ին, ժամը 11։40-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր՝
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-287-100
Էլ. փոստ`