Թիվ ԵԴ/7211/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
05.02.2019
Մարիամ Փիլոսյանին
/ք.Երևան, Աճառյան 20շ., 7 բն../
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 2019թ փետրվարի 20-ին, ժամը 11:15-ին նախնական դատական նիստ է նշանակվել քաղաքացիական գործով ըստ հայցի Հրանտ Վարդանյանի և Սիրվարդ Մուրադյանի ներկայացուցիչ Կարինե Քաջազնունու հայցն ընդդեմ Մարիամ Փիլոսյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի գրառումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր, ք.Երևան, Նազարբեկյան 40, դահլիճ 3/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԴԱՄՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 010 339596 /212/
Էլ. փոստ`