Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ԱՎԴ3/1219/02/18ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.02.2019

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 257-րդ հոդվածով



ԱՎԴ3/1219/02/18


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


12.12.2018թ. ք. Վայք

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանս 2018թ. դեկտեմբերի 12-ին դատարանում, միանձնյա կարգով քննության առնելով Նարինե Վանուշի Աթոյանի ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի` քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջի մասին դիմումը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Նարինե Վանուշի Աթոյանի ներկայացուցիչ Համլետ Մնացականյանը դիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Մանվել Ռուբիկի Աթոյանին մահացած ճանաչելու պահանջի մասին:
Դիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 257-րդ հոդվածով առաջադրվող պահանջներին համապատասխան:
Մանվել Ռուբիկի Աթոյանի մասին տեղեկություններ ստանալու նպատակով՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 257-րդ, 258-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Մանվել Ռուբիկի Աթոյանին /ծնված 01.09.1963թ., հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Այգավան/ մահացած ճանաչելու վերաբերյալ հարուցել գործ և դիմող Նարինե Վանուշի Աթոյանի հաշվին հաղորդագրություն հրապարակել <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Հ. ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` +374 282 23224

Էլ. փոստ`