Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/1368/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

05.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ՇԴ/1368/02/18

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<28>> դեկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս, ծանոթանալով <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 02514855, գրանցման վակայական՝ թիվ 0168, ՀՀ, ք. Երևան, Տերյան 66, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Գագիկ Սուրենի Սարգսյանի (անձնագիր՝ АK0289966, տրված՝ 28.04.2009 թվականին, 016-ի կողմից, հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գորկու փողոց, 54 շենք, բն. 31), Սուրեն Սուրենի Սարգսյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գորկու փողոց, 54 շենք, բն. 31), Մաքրուհի Համբարձումի Խաչատրյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գորկու փողոց, 54 շենք, բն. 31), Գայանե Սուրենի Սարգսյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրազի փող., 22 շենք, բն. 11)՝ անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ/1368/02/18 քաղաքացիական գործին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

I. Հայցվորը 06.04.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Պատասխանողների և խնդրել է անշարժ գույքից Պատասխանող Գագիկ Սարգսյանի բաժինն առանձնացնել, բաժնի վրա տարածել բռնագանձում, իսկ դրա աննպատակահարմարության կամ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել համասեփականատերերի միջև, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 07.04.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 12.07.2018 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության ավարտը և փորձագետի եզրակացությունը դատարան ներկայացնելը:
01.10.2018 թվականին <<Վարմօն Ռիելթի>> ՍՊ ընկերության կողմից Դատարանին ներկայացվել է թիվ 610-01/Վ-018 եզրակացությունը:
Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 08.10.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
04.12.2018 թվականին Հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Դատարանին և խնդրել է փորձաքննության համար վճարված 68.000 ՀՀ դրամը ներառել դատական ծախսերի մեջ և վճռով անդրադառնալ:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
II. Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում ՀՀ բարձրագույն դատական խորհուրդի վերը նշված որոշման հիմքով սույն քաղաքացիական գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:
Ղեկավարվելով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ, 1495-րդ հոդվածներով, 1498-րդ հոդվածի 1-ին կետով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Թիվ ՇԴ/1368/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի մարտի 04-ին, ժամը <<14:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`