Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1135/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Գործ հա. ՎԴ /1135/05/17
«21ե նոյեմբերի 2018թ.

Քաղաքացիական գործով հայցվոր՝
՛՛ Ֆիրմա Ալֆա՛՛ ՍՊ ընկերությանը
/ՀՀ ,ք. Երևան, Խանջյան 50 շենք/

Քաղաքացիական գործով հայցվոր՝
՛՛ Ֆիրմա Ալֆա՛՛ ՍՊ ընկերության ներկ.՝
Հարություն Հարությունյանին
/ՀՀ ,ք. Երևան, Եկմալյան 6/

Քաղաքացիական գործով պատասխանող՝
ՀՀ Ֆինանսների նախարարությանը
/ՀՀ ,ք. Երևան, Մ. Ադամյան 1/


ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի` ՛՛ Ֆիրմա Ալֆա՛՛ ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության՝ ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ ՛՛ Ամերիաբանկ՛՛ ՓԲԸ-ին հասցեագրված 03.12.2015 թվականի թիվ 1/93/3831415 գրությունը և ՀՀ Ֆինանսների նախարարության՝ Տուժանքի 3570000 ՀՀ դրամ գումարի բռնագանձմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 3), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ք.ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Վեբ կայք` ք.Երևան, Մ.Խորենացի 162ա

Էլ. փոստ`