Թիվ ԵՄԴ/3408/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
07.02.2019
Գործ հա. ԵԴ/3408/02/18
«05 եդեկտեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով
Հայցվոր` Սմբատ Գուլյանին
/ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 22շենք, բն. 7 /
Քաղաքացիական գործով
Պատասխանողներ՝ Հայկ Գրիգորյանին,
Կարեն Գրիգորյանին
/ք. Երևան, Անդրանիկի փող., 148 շենք, բն. 50/
Գևորգ Գրիգորյանին
/ ՀՀ, ք. Հրազդան, 23-01, Սևան ՔԿ հիմնարկ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դատախազության հարցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժին
/ ք. Երևան, Հալաբյան 41ա/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սմբատ Գուլյանի ընդդեմ Անահիտ Օհանյանի, Հայկ Գրիգորյանի, Գևորգ Գրիգորյանի, Կարեն Գրիգորյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դատախազության հարցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի` բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 21-ին, ժամը 12:45-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 3), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
- Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ք.ԳԱԼՍՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա
Հեռ..` +374 10 57 66 31
Վեբ կայք` ք.Երևան, Մ.Խորենացի 162ա
Էլ. փոստ`